17 մարտի 2012 - 10:52 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Զոյա Թադևոսյանը մեծամասնականով առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում

«ՉԻ» տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Թերթը հիշեցնում է, որ այստեղից տարիներ շարունակ պատգամավոր էր «նշանակվել» Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, որն օրերս հայտարարել է, թե այլևս չի առաջադրվելու:

Թերթը հավելում է, որ ՀՀԿ-ն այս համայնքում պաշտպանելու է Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի թեկնածությունը: «ՉԻ» տեղեկություններով, ԲՀԿ-ն այս համայնքում մեծամասնական թեկնածու չի ունենալու: