17 մարտի 2012 - 11:55 AMT
Ռոման Բերեզովսկու «Դինամոն» զիջել է 5:1 հաշվով «Զենիթին»

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 35 տուրի մեկնարկային խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» ջախջախիչ հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» հանդեպ՝ 5:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմից միակ գոլի հեղինակ դարձավ Քեվին Կուրանյին:

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը խաղից հետո ասել է, որ իր սաների մոտ ոչինչ չէր ստացվում: «Հավանաբար, արդյունքի վրա ազդեցին այն երկու գոլերը, որ մենք բաց թողեցինք մեկ րոպեի ընթացքում: Ընդմիջման ժամանակ խնդրեցինք խաղացողներին մոռանալ հաշվի մաիսն և խաղալ այնպես, որ ամոթ չլինի երկրպագուների առջև»:

Առաջնության մրցաշարային աղյուսակում «Դինամոն» նահանջեց 5-րդ տեղը 57 միավորով, իսկ «Զենիթը» 70 միավորով շարունակում է առաջատարը լինել առաջնությունում: