17 մարտի 2012 - 16:54 AMT
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ

2012 թ. մարտի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ֆալեմա Պիտան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմ հարաբերությունները և խթանել երկու երկրների համագործակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Տուվալուն գտնվում է Ավստրալիայի և Հավայան կղզիների միջանկյալ տարածքում, ութ կղզիների վրա զբաղեցնում է 26 հազար ք/կմ մակերես Երկրի բնակչության 98% քրիստոնյաներ են: Տուվալոււն իր անկախությունը ձեռք է բերել 1978թ. իսկ ՄԱԿ-ին անդամակցել է 2001թ.: