19 մարտի 2012 - 13:00 AMT
The New York Times. Իսրայելն ու ԱՄՆ-ն գիտեն, որ Իրանում միջուկային զենք չի մշակվում

Ամերիկյան The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ իշխանություններին, հայտնել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն համակարծիք են այն հարցում, որ Իրանը միջուկային զենք չի մշակում: Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարությունը հայտարարել է, որ ոչ մի ազդանշան չկա, թե Իրանն ատոմային զենք է մշակում:

The New York Times-ը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ 16 հատուկ ծառայությունները համատեղ զեկույցում հաստատել են, որ Իրանը ռազմական բնույթի հետազոտություններ չի անցկացնում:

Մինչդեռ, Իսրայելը վերջին ամիսներին հոգեբանական պատերազմ է ծավալել Թեհրանի միջուկային օբյեկտների դեմ ենթադրյալ հարձակման շուրջ: ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցը տարբերվում է նաև ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավոր տնօրենի նոյեմբերյան զեկույցից: