20 մարտի 2012 - 13:56 AMT
Հայաստանում կիրականացվի մտավոր սեփականության իրավունքներին նվիրված թվինինգ ծրագիր

Առաջիկա 2 տարիներին Եվրամիությունը Հայաստանում կիրականացնի «ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների կիրառման համակարգի հզորացման թվինինգ ծրագիր»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

«Մեզ մոտ հեղինակային իրավունքների հետ կապված անօրինականությունների տոկոսը 90-ից ավելի էր, և դա պատճառ եղավ ծրագրի նախաձեռնման համար»,- նշեց բանախոսը:

Ըստ բանախոսի` ծրագրին կմասնակցեն բոլոր պետական շահագրգիռ մարմինները, իրավական, մաքսային մարմինները, ինչպես նաև ոստիկանությունը: Սուսաննա Ներսիսյանը նշեց, որ ծրագիրը կներառի ոչ միայն հեղինակային և հարակից իրավունքների, այլև մտավոր սեփականության ոլորտը: