20 մարտի 2012 - 17:54 AMT
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է նախըտրական միջավայրը Հայաստանում

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամիպատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը:

Հանդիպման ընթացքում, քննարկվեցին Հայաստանի առջեւ ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը եւ դրա հնարավոր հետեւանքները Հայաստանի համար:

Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, քննարկվել են նաեւ տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին եւ միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազորդեսպան Անրի Ռենոյին (Henri Reynaud): Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: