10 մարտի 2004 - 22:20 AMT
ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ
Մարտի 16-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Սոլոմոն Պասսին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչների հետ: Ս.Պասսին կայցելի նաեւ հայոց ցեղասպանության հուշահամալիր: