21 մարտի 2012 - 17:10 AMT
Շավարշ Քոչարյանը մասնակցում է Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված Թբիլիսիի խորհրդաժողովին

Թբիլիսիում ընթացող Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված խորհրդաժողովում, Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը:

Խորհրդաժողովին մասնակցում են նաև Վրաստանի, Ադրբեջանի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկում են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարները և միջազգային կազմակերպությունների դերը էներգետիկ անվտանգության և ժողովրդավարական գործընթացների հզորացման հարցում:

Թբիլիսիի խորհրդաժողովը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Wilton Park ոչ առևտրային գործակալության հովանու ներքո: Գործակալությունը զբաղվում է կոնֆերանսների կազմակերպմամբ: