12 մարտի 2004 - 18:21 AMT
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթեջը մարտի 23-ին կայցելի Երեւան: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից, Ռ.Արմիթեյջը Երեւան կժամանի տարածաշրջանային այցի շրջանակներում եւ կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Հայաստան այցելած վերջին բարձրաստիճան ներկայացուցիչը Քլինթոնի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթն էր: 1999 թվականին Երեւանում նա բանակցություններ է վարել երկրի ղեկավարության հետ: