22 մարտի 2012 - 19:59 AMT
Paramount ընկերությունը ծրագրում է ֆիլմ նկարահանել Մարկ Տվենի հերոս Հեքլբերի Ֆինի մասին

Paramount ընկերությունը ծրագրում է նկարահանել «Huck» ֆիլմը, որի գլխավոր հերոսը լինելու է Մարկ Տվենի հնարած կերպար Հեքլբերի Ֆինը:

Էնդի Բերգի մշակած սյուժեի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: Սակայն արդեն հայտնի է, որ ֆիլմը այլընտրանքային պատմություն կդառնա Հեքլբերի Ֆին և Թոմ Սոյեր հայտնի հերոսների մասնակցությամբ:

Ենթադրվում է, որ «Huck» ֆիլմի գլխավոր հերոսները կդառնան մեծացած Ֆինն ու Սոյերը: Բացի այդ, սցենարը նախատեսում է որոշակի գերբնական բաղկացուցիչ, տեղեկացնում է lenta.ru-ն: