Լիբանանի հայ եւ շիա համայնքների միջեւ քաղաքական տարաձայնություններ չկան 3 օգոստոսի 2006 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հարաբերությունները Լիբանանի հայ եւ շիա համայնքների միջեւ միշտ եղբայրական են եղել, չի եղել ոչ մի դեպք, երբ երկու համայնքների շահերը բարդացած լինեին քաղաքական տարաձայնություններով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, Լիբանանի հայերը միշտ էլ հավանություն են տվել Իսրայելի կողմից գրավված Լիբանանի տարածքների ազատագրմանը: «Մեր քաղաքական եւ հոգեւոր առաջնորդները միշտ աջակցում են Լիբանանի ջանքերին այդ ուղղությամբ»,-ասել է նա: Սեֆիլյանի կարծիքով, այս պայքարում ամենակարեւոր գործող անձը «Հեզբոլլահ» կազմակերպությունն է: «Պետք է նշել, որ «Հեզբոլլահի» առաջնորդ շեյհ Հասան Նասրալլան մեծացել է հայկական շրջապատում, հայկական թաղամասում: Հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իր ունեցած ելույթներում, անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, Նասրալլան միշտ բարձր է գնահատել հայերի դերը երկրի հասարակական կյանքում: Հայկական կուսակցությունները պարբերաբար հանդիպում են «Հեզբոլլահի» ղեկավարության հետ, հայ երիտասարդությունը բարձր է գնահատում կազմակերպության դերը Լիբանանի ազատագրման եւ անկախության գործում: Մենք նույնպես տեսնում ենք այդ կազմակերպության դերը Լիբանանի կյանքում եւ գնահատում ենք այն փաստը, որ «Հեզբոլլահը» ընդհանուր ոչ մի բան չունի Ուսամա բեն Լադենի եւ նրա «Ալ-Ղաիդայի» հետ»,-ընդգծել է Սեֆիլյանը: Նշենք, որ ներկայումս Լիբանանում բնակվում է 100 հազար հայ: Լիբանանում է գտնվում նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի վեհարանը (Անթիլյաս): Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |