Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանությունն իրագործողները պետք է ճանաչեն այդ ոճրագործությունը եւ ներողություն խնդրեն

PanARMENIAN.Net - Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ: Հունաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, արծաթե եղեւնի է տնկել Հիշատակի պուրակում եւ այցելել է Ցեղասպանության թանգարան: Հուշամատյանում Կարոլոս Պապուլիասը գրել է. «Հայոց ցեղասպնությունը մարդկության պատմության սեւ էջերից է, եւ այն իրագործողները պետք է ճանաչեն այդ ոճրագործությունը, պատասխան տան եւ ներողություն խնդրեն»: Նշենք, որ Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի նախագահին «Հուշամեդալ» է հանձնել եւ ծանոթացրել թանգարանի ցուցանմուշներին:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---