ԵՄ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի լուծման հավանականությունը կաճի14 հունվարի 2008 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի լուծման հավանականությունը կաճի, այսօր Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանակցային գործընթացը շարունակվում է եւ պետք է շարունակվի հետագայում եւս, ընդ որում բոլոր ջանքերը գործադրվում են ղարաբաղյան խնդիրը լուծելու համար: Պիտեր Սեմնեբին հույս է հայտնել, որ նախագահի ընտրությունները Հայաստանում հնարավորություն կստեղծեն ղարաբաղյան խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար, որի լուծման միակ տարբերակը խաղաղ կարգավորումն է: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես նախադեպ Կոսովոյի օրինակն օգատգործելու հնարավորությանը` Պ.Սեմնեբին նշել է, որ Ղարաբաղի ու Կոսովոյի հակամարտություններն ավելի շատ տարբերություններ ունեն, քան նմանություններ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |