ԼՂՀ-ն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում19 փետրվարի 2008 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում: Երեքշաբթի լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո: «Համոզված եմ, որ ԼՂՀ-ն անկախ պետություն կճանաչվի անկախ այն բանից թե ինչպես կզարգանա իրավիճակը Կոսովոյում»,-ասել է Թորոսյանը: Խոսնակը նշել է, որ ուշադիր վերլուծել է իրավիճակը Կոսովոյում եւ համեմատել է այն ղարաբաղյան հակամարտության հետ: «Գիտական ապացույցներ գոյություն ունեն, որից հետեւում է, որ ԼՂՀ նախադեպը անխոցելի է անկախության ճանաչման տեսակետից»,-ասել է Տիգրան Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |