Անկարայի Մերձավորարևելյան ինստիտուտի մոտ բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև, որոնք բողոքում են կամպուսի տարածքով ավտոմայրուղու կառուցման դեմ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բողոքի դուրս եկած ուսանողները պնդում են, որ նոր ճանապարհի նախագծի իրականացման դեպքում կոչնչացվի ինչպես ուսանողական ավանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող կանաչ գոտին:
Սեպտեմբերի 19-ին խաղաղ ցույցը վերածվեց բախումների: Ցուցարարների դեմ պայքարում ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառեց ու ջրցան մեքենաներ, հայտնում է Press TV-ին:
Բողոքի ցույցերը Թուրքիայում պարբերաբար անցնում են 2013 թվականի մայիսից սկսած, երբ կառավարությունը մտադրվել էր քանդել Գեզի պուրակն ու այդ տեղում առևտրային համալիր կառուցել: Ամառային ակցիաների արդյունքում 5 մարդ զոհվեց, մի քանի հազար մարդ վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարաների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց: