30 հոկտեմբերի 2013 - 12:06 AMT
Դամասկոսի պաշարված արվարձանի բնակիչները տարհանվել են

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մուադամիա արվարձանի շուրջ 1800 բնակիչներ, որոնք ամիսներ շարունակ կառավարական ուժերի ու զինյալների հակամարտության շփման գծում էին, տարհանվել են ու տեղափոխվել անվտանգ շրջաններ: Գործողությունը հնարավոր է դարձել հակամարտող կողմերի միջև հնարավոր համաձայնության շնորհիվ և սիրիական Կարմիր մահիկի ու քաղաքացիական կազմակերպությունների միջնորդությամբ: Սա երրորդ նման ակցիան է, որը թույլ է տվել դուրս բերել քաղաքից շուրջ 3 հազար կանանց ու երեխաների, հայտնում է euronews-ը:

Երկու շաբաթ առաջ պաշարված Մուադամիայի բնակիչները, շրջապատված լինելով կառավարական զորքերով, հավաքական նամակ խնդրագիր էին գրել արտաքին աշխարհին օգնություն հայցելով: Ասվում էր, որ ամիսներ շարունակ նրանք զրկված են նորմալ էլեկտրամատակարարումից, կապից, խմելու ջրից, դեղորայքից ու սնդդամթերքի պակաս ունեն: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ 90 տոկոսով ավերված քաղաքում սով է սկսվել: Սիրիայի իշխանությունները մեղադրում են ապստամբներին Մուադամիայի բնակիչներին պատանդ վերցնելու մեջ:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 115 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Photo:kint.com