ՀՀ-ն բարելավել է դիրքը համաշխարհային մրցունակության վարկանիշում՝ 140 երկրից 82-րդն է

ՀՀ-ն բարելավել է դիրքը համաշխարհային մրցունակության վարկանիշում՝ 140 երկրից 82-րդն է

PanARMENIAN.Net - Հայաստանը համաշխարհային մրցունակության ինդեքսի վարկանշային ցանկում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 3 կետով: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ հրապարակած «2015-2016 համաշխարհային մրցունակության մասին զեկույց»-ում:

2014-ին ՀՀ-ն վարկանիշային ցանկում զբաղեցրել էր 85-րդ տեղը:

Համաշխարհային մրցունակության զեկույցն իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ինդեքսի միջոցով։ Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից:

Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշի հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն։

Զեկույցը գնահատել է 140 տնտեսության մրցունակությունը։

Վարկանշային ցանկի առաջատար եռյակում մնացել են Շվեյցարիան, որը 7-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը, Սինգապուրն ու ԱՄՆ-ն, որոնք, համապատասխանաբար, երկրորդ և երրորդ տեղերում են:

Վրաստանը մրցունակության ցանկում զբաղեցրել է 66-րդ տեղը, Ադրբեջանը՝ 40-րդ տեղը, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 74-րդ, Ռուսաստանը՝ 45-րդ տեղը։

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի