14 դեկտեմբերի 2006 - 13:09 AMT
Արգենտինայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին օրենքը
Արգենտինայի Սենատը միաձայն ընդունել է մի օրենք, ըստ որի ապրիլի 24-ը կնշվի որպես «Հաշտության եւ հարգանքի օր»: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, այդ քվեարկությամբ Արգենտինայի Սենատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ կապակցությամբ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հայտարարել է. «Արգենտինան եւս մեկ անգամ հաստատեց իր նվիրվածությունը մարդու իրավունքների սկզբունքներին եւ հայ ժողովրդի ձգտումների ըմբռնումը»: Շուտով այդ օրենքը կներկայացվի Արգենտինայի նախագահի հաստատմանը: