Ամենատիտղոսակիր հայ մարզիկը` աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը օգոստոսի 16-ին Ռիոյում կպայքարի օլիմպիական մեդալի համար։
Ալեքսանյանը հանդես է գալիս 98 կգ քաշային կարգում։ Առաջին մենամարտում նա ուժերը կչափի իտալացի ըմբիշ Դաիգորո Տիմոնչինիի հետ (Երևանի ժամանակով ժամը 17։30–ին), հայտնում է Նովոստի Արմենիան։
Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը կգոտեմարտի եգիպտացի Սալեհ Ահմեդ Ադհամ Կահկի հետ (Երևանի ժամանակով ժամը 17։25)։
Օլիմպիադայի 11-րդ օրը կմրցի նաև աթլետ Ամալիա Շարոյանը (հեռացատկ)։
Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը: