Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Չենդուի ATP մրցաշարում![]() 3 հոկտեմբերի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է չինական Չենդուում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարում: Եզրափակչում 20-ամյա թենիսիստը խաղացել է իսպանացի Ալբերտ Ռամոսի հետ, հայտնում է Lenta.ru-ն: Հանդիպումը շարունակվել է 2 ժամ 39 րոպե և ավարտվել է 6:7 (4:7), 7:6 (7:3), 6:3 հաշվով: Խաչանովի համար այս տիտղոսն առաջինն է կարիերայում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցումներում: Հաղթանակի համար ռուսաստանցին 250 միավոր է ստացել, ինչը թույլ է տվել նրան բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշում`զբաղեցնելով 55-րդ հորիզոնականը: Այդքան բարձր տեղ Խաչանովը մինչ այժմ չէր զբաղեցրել: Վերջին ռուսաստանցին, որը հաղթել էր ATP մրցաշարում, Միխայիլ Յուժնին էր, որը նվաճել էր տիտղոսը Վալենսիայում` 2013-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |