Հայաստանը կհյուրընկալի արտադրության, գիտահետազոտական և կրթության ոլորտի 175 բարձր որակավորում ունեցող տեխնոլոգի աշխարհի 31 երկրից:
25 հանգուցային ելույթ և հրավիրված զեկույց կներկայացվի սիմպոզիումի լիագումար նիստերի ընթացքում:
14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 14-17-ը Երևանում:
Բանախոսներն են արդյունաբերության և գիտահետազոտական մտքի այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են՝ Intel ընկերության IoT (իրերի ինտերնետ) խմբի առաջատար մասնագետը, Qualcomm ընկերության ավագ փոխնախագահը, Synopsys ընկերության առաջատար մասնագետն ու գիտնականը, IBM Research-ի տնօրենը, խոշոր համալսարանները ներկայացնող ականավոր պրոֆեսորներն ու հետազոտության առաջնորդները:
Այս հանգուցային զեկույցները ներկայացվում են համակարգերի նախագծման ավտոմատացման, ինտեգրալ սխեմաների փորձարկման, ախտորոշման և վերանորոգման ոլորտի արդյունաբերության ապագայի վրա ազդեցություն ունեցող առաջատարների կողմից: Այս գիտաժողովը բացառիկ հնարավորություն է լսելու նրանց զեկույցները: Մասնակցության գրանցման վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ:
East West Design & Test Սիմպոզիումը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել 2007-ին:Գիտաժողովի հիմնական նպատակն է էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, դրա ավտոմատացման և թեստավորման ոլորտում Արևելքի (հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրների) և Արևմուտքի մասնագետների ու հետազոտողների միջև փորձի փոխանակումը, նոր նախագծերի և գաղափարների քննարկումը:
Այս տարի գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև՝ առաջատար ընկերություններից և համալսարաններից հրավիրված 25 բանախոս ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Իրանից եւ Լեհաստանից, որոնք ներկայացնելու ենիրենց նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները և քննարկելու հետագա զարգացման ուղղությունները: Երևանում նման կարևորության գիտաժողովի անցկացումը հետևանք է էլեկտրոնային նախագծման և թեստավորման ոլորտում հայ ճարտարապետների ու գիտնականների նվաճումների, ինչի արդյունքում տարեցտարի ավելանում են արտասահմանյան ներդրումները Հայաստանում: