12 դեկտեմբերի 2016 - 11:49 AMT
Մոուրինյո. Մխիթարյանը լիովին վաստակել է խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները, որոնք աշխատում և աշխատում են, շատ մեծ նշանակություն ունեն թիմի համար: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ 15-րդ հանդիպման ժամանակ «Տոտենհեմ Հոթսփուր» թիմին 1:0 հաշվով սեփական դաշտում հաղթելուց հետո:

«Մենք լավ փոխանցումներ ենք արել, լավ հակագրոհներ ձեռնարկել և հիանալի գոլ ենք իրացրել, որն, արդյունքում, այդքան մեծ նշանակություն ունեցավ մեր համար: Այսօր մրցակցի դարպասապահը չկարողացավ դառնալ խաղի լավագույն ֆուտբոլիստը միայն այն պատճառով, որ այդ կոչումը լիովին վաստակել է Հենրիխ Մխիթարյանը: Թեև դարպասապահը ևս կարող էր հավակնել այդ կոչմանը»,-ասել է մարզիչը:

«Հենրիխը ներմուծեց այն ամենն, ինչ ես սպասում էի գրոհող խաղացողից: Ես գոհ եմ նրա մարզավիճակից: Նրա նման ֆուտբոլիստները, որոնք աշխատում ու աշխատում են, շատ մեծ նշանակություն ունեն թիմի համար: Նա ոչ միայն պահեր է ստեղծում, այլ նաև մասնակցում է պաշտպանությանը: Նա մտովի արդեն հատել է գիծը` լավագույն խաղացող դառնալու ճանապարհին: Մխիթարյանն այսօր հիանալի խաղ անցկացրեց»,-ընդգծել է Մոուրինյոն, գրում է Championat.com-ը:

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Տոտենհեմին» 1: 0 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփել է ակումբի ու Հայաստանի հավաքականի կոսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 29-րդ րոպեին, Անդեր Էրրերայի փոխանցումից հետո: Խփած գնդակը հայ ֆուտբոլիստի առաջին գնդակնյ էր Պրեմիեր լիգայում:

Photo: Reuters