26 հոկտեմբերի 2017 - 11:10 AMT
Զանգեզուր կենսոլորտային համալիրում հրդեհ է

Հոկտեմբերի 25-ին ժամը 16-ի սահմաններում Զանգեզուր կենսոլորտային համալիրի Զանգեզուր տեղամասում աշխատակիցները հրդեհի օջախ են հայտնաբերել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:

Հրդեհի մասին տեղեկացրել են ԱԻՆ և սկսել հրդեհաշիջման աշխատանքները:

«Նախնական տվյալներով, կրակը ընդգրկել է շուրջ 8 հա տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են կենսոլորտային համալիրի աշխատակիցները, Քաջարանի ԱԻՆ ծառայության հրշեջները: Ներկայում կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն»,-ասվում է գրառման մեջ: :