21 նոյեմբերի 2017 - 10:30 AMT
Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Դին Լիժենի հետ

Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսել է չինացի Դին Լիժենի հետ: Հայ գրոսմայստերը սևերով էր խաղում:

Արոնյանը 3,5 միավոր ունի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Արոնյանը մրցաշարում հաղթել է Անիշ Գիրիին և Ինարկիևին և ոչ ոքի խաղացել Վաշիե-Լագրավի և Յակովենկոյի հետ։

Նոյեմբերի 21-ինմասնակիցները կհանգստանան։

Գրան պրիի 4 փուլի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մասնակցության իրավունք արդեն իսկ ունեն Լևոն Արոնյանը, Լիրեն Դինգը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը: