Իտալիայում ուզում են կտրուկ բարձրացնել նպաստները՝ հասցնելով ամսական 780 եվրոյի

Իտալիայում ուզում են կտրուկ բարձրացնել նպաստները՝ հասցնելով ամսական 780 եվրոյի

PanARMENIAN.Net - Իտալիայի նոր կառավարությունն առաջարկում է իր առաջին բյուջեում կտրուկ ավելացնել աղքատներին ու գործազուրկներին տրվող նպաստների չափը՝ հասցնելով մինչև ամսական 780 եվրոյի: Դա կօգնի Իտալիայի հարավի բնակիչներից շատերին, հատկապես երիտասարդներին, որոնց դժվար է մշտական աշխատանք գտնել և որոնք հազիվ են հոգում իրենց կարիքները:

Այդ նախաձեռնության հեղինակն է Իտալիայի վարչապետի տեղակալ և կոալիցիոն կառավարության անդամ «Հինգ աստղի շարժում» կուսակցության նախագահ Լուիջի դի Մայոն, գրում է «Վեդոմոստին»: Բարձր նպաստները թույլ կտան ոչ միայն ավելացնել սպառողական ծախսերը, հարկային մուտքերն ու տնտեսական աճի տեմպերը, այլ նաև կնպաստեն «աղքատության հաղթահարմանը», կարծում են կառավարությունում:

Մանրամասներն այն մասին, թե ով, երբ և որքան պետք է ստանա, դեռ չկան: Սակայն ծրագիրը կարող է օգնել Իտալիայի հարավի բնակիչներին, որտեղ երիտասարդների աշխատավարձն իրենց առաջին աշխատատեղում կազմում է ամսական 840 եվրո, իսկ բարձրագույն կրթություն չունեցողների դեպքում՝ 700 եվրո:

Թոշակառուներն Իտալիայում մոտ 500 եվրո են ստանում: Ըստ իտալական ԶԼՄ-ների, փոփոխությունների համար պետական բյուջեից կպահանջվի 33,5 մլրդ եվրո:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին