Իրանը հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկել11 դեկտեմբերի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկվել, ինչի մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն դատապարտում է այդ գործողությունը և կոչ անում Իրանին անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները: «Մենք փորձարկում ենք մեր հրթիռները, վերջին փորձարկումը կարևոր էր»,-ասել է Հաջիզադեն, գրում է ՌԻԱ Նովոստին Fars գործակալության վրա հղումով: Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ հրթիռներ է Իրանը փորձարկել: Ըստ նրա, տարեկան Իրանը 40-50 հրթիռային փորձարկում է իրականացնում, իսկ այն փաստը, որ ԱՄՆ-ն արձագանքում է այդ փորձարկումներից մի քանիսին, վկայում է Վաշինգտոնի հանդեպ ճնշման մասին: Մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնք միջուկային գործարքի անդամներ են, դատապարտել են բալիստիկ հրթիռի փորձարկումը: Իրանի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ երկրի հրթիռային ծրագիրը չի խախտում ՄԱԿ բանաձևերը: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |