ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունում քննարկվում է Քաղաքացու օր ունենալու նախաձեռնությունը:
«Կա Քաղաքացու օր ունենալու նախաձեռնություն, սակայն դրա ամսաթիվը դեռևս հայտնի չէ», - ասաց Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ օրը լինելու է ապրիլի 23-ը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:
Մարտի 2-ին «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր: