Թուրքիայի ՊՆ-ն դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը

Թուրքիայի ՊՆ-ն դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը խիստ դատապարտել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և իր հոր սպանությունը: Այս մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել թվիթերյան իր էջում, հայտնում է Ermenihaber.am-ը:

«Խորը վշտով տեղեկացանք ահաբեկչական դաժան հարձակման հետևանքով Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հովսեփ Պետոյանի և իր հոր սպանության մասին: Խստիվ դատապարտում ենք այդ ահաբեկչական ստոր հարձակումը, որը նպատակ ունի խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչները կրակ բացելով սպանել են Ղամիշլիի հայ կաթողիկե հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ տեր Աբրահամ քահանա Պետոյանին:Հայաստանի արտգործնախարարությունը ևս խստորեն դատատապարտել էր կատարվածը, նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ իրենքմեկ հայտարարությամբ չեն սահմանափակվելու, շարունակելու են քրիստոնյա փոքրամասնության պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են
Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին
ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում
---