ԱՄՆ-ում մարդահամարը կպարզի նաև երկրի հայերի թիվը

ԱՄՆ-ում մարդահամարը կպարզի նաև երկրի հայերի թիվը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մարդահամար կմեկնարկի, որի շրջանակում կպարզվի նաև երկրում բնակվող հայերի թիվը: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը որպես գործընկեր կներկայանա՝ 2020-ի մարդահամարին ամերկիկահայ համայնքի լիարժեք ներկայացվածությունն ապահովելու համար, գրում է Asbarez-ը:

Ըստ հանձնախմբի՝ կարևոր է, որ հայերն իրենց տրվող ձևաթղթի ազգային պատկանելիությանը վերաբերող սյունակում նշեն, որ հայ են:

ԱՄՆ-ում ապրում է ազգությամբ մոտ 1.5 մլն հայ, այն դեպքում, երբ վերջին մարդահամարի տվյալներով հաշվառվել է 500,000-ը: Կալիֆորնիայում, օրինակ, որտեղ մոտ 1 մլն հայ կա, մարդահամարի տվյալներով գրանցվել է 250,000 մարդ: Սա նշանակում է, որ ամերիկահայ համայնքը կորցնում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, որը կարող էր հատկացնել պետությունը՝ հանրային կարիքների ֆինանսավորման համար:

Այդ ռեսուրսները կարող են ծախսվել հայկական դպրոցներում կրթական ծրագրերի, համայնքում առողջապահական և բժշկական ծառայությունների ֆինանսավորման, հայոց լեզվի պահպանման վրա:

2020-ի մարդահամարը ԱՄՆ պատմության մեջ 24-րդը կլինի և առաջինը, որին առաջարկվում է մասնակցել նաև օնլայն կամ հեռախոսով:

 Ուշագրավ
Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում
Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են
«Ադրբեջանն ու անձամբ Ալիևն ամեն ինչ անում են հայերին նվաստացնելու և հայատյացությունը խորացնելու համար»,-գրել է նա