ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»![]() 25 փետրվարի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի բռնկումը դեռևս պանդեմիա չէ, սակայն պանդեմիայի վերածվելու «պոտենցիալ ունի»: Նա կոչ է արել «անել հնարավորը` պոտենցիալ պանդեմիային պատրաստվելու համար», գրում է «Կոմերսանտը»: Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է: «Պանդեմիա» եզրույթի կիրառումը չի համապատասխանում փաստերին»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ աշխարհը պետք է աշխատի զսպել կորոնավիրուսի տարածումը: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 25-ի դրությամբ գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին: 2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |