ԱՄՆ գլխավոր վարակաբանը Covid-19-ի դեմ ՌԴ պատվաստանյութի անվտանգության մասով կասկածներ ունի

ԱՄՆ գլխավոր վարակաբանը Covid-19-ի դեմ ՌԴ պատվաստանյութի անվտանգության մասով կասկածներ ունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կասկածներ ունի Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության մասով։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կարող էր միանգամից մի քանի պատվաստանյութ ներկայացնել, բայց չի ցանկանում վնասել մարդկանց, գրում է «Կոմերսանտը»։

«Եթե մենք ցանկանայինք ռիկսի գնալ և վնասել մեծ թվով մարդկանց, տալով նրանց այն, ինչը չի օգնում, մենք կարող էինք դա անել հենց հաջորդ շաբաթվանից, բայց չենք ուզում։ Հուսով եմ՝ ռուսաստանցիներն իրոք լիովին հավաստիացել են, որ պատվաստանյութն անվնաս է և գործուն։ Բայց շատ եմ կասկածում, որ նրանք դա արել են»,- ասել է նա։

Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում գրանցվել է Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Ըստ գրանցման հավաստագրի՝ այն շրջանառության մեջ կդրվի 2021-ի հունվարի 1-ից։ Պատվաստումը կլինի կամավոր։ ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տվել ռուսական պատվաստանյութի կիրառման վերաբերյալ տվյալների պակասի պատճառով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դստրերից մեկն արդեն պատվաստվել է և իրեն լավ է զգում։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել