Facebook-ի օգտատեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քանդվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող առանձնատան մի մասը։
«Նկարներում պատկերված դղյակը, որտեղ քանդման աշխատանքներ են ընթանում, պատկանում է ամենայն հայոց Գժուկին՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին»,- գրել է նա՝ նաև լուսանկարներ հրապարակելով։
Նա հավելել է, որ սահմանված նիշից ներքև յուրաքանչյուր շինություն ենթակա է քանդման։
Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար: