19 փետրվարի 2009 - 14:00 AMT
ԱՄՆ նախագահին հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստման մասին
ԱՄՆ հայ համայնքը հիշեցնում է Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր նախընտրական խոստման մասին: Center for Armenian Remembrance-ը մեջբերում է Օբամայի հայտարարությունն, որ նա արել էր իր նախընտրական արշավի ժամանակ: «Երկու տարի առաջ ես քննադատեցի ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին այն բանի համար, որ Վաշինգտոնը ժամանակից շուտ ետ կանչեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որը խոսելով 1915թ. հայերի կոտորածի մասին օգտագործել է «ցեղասպանություն» տերմինը: Որպես ԱՄՆ նախագահ ես պաշտոնապես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունըգրում է California Courier-ի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին 106 բանաձեւին, որը հավաքեց 212 կոնգրեսականների ձայները: Սակայն բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում Ջորջ Բուշի վարչակազմը արգելափակեց: