Միացյալ Նահանգները ողջունել է ԼՂ-ում զինադադարը և տրամադրում է $5 մլն-ի մարդասիրական օգնություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային և հասարակական գործընկեր կազմակերպություններին՝ հակամարտությունից տուժածներին աջակցելու համար։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ այդ միջոցները կուղղվեն տուժածներին սննդով, ապաստարանով, բժշկական և այլ օգնությամբ ապահովելուն։
Արցախում սեպտեմբերի 17-ից սկսած մարտական գործողությունները դադարեցվել են նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ։ Դրանով հակամարտության կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած սահմաններին, բացի այդ, Ադրբեջանին է անցնում Բերձորը, Քարվաճառը և Շուշին։ Իսկ Ռուսաստանը խաղաղապահական զորք է տեղակայում Լաչինի միջանցքում և շփման գծի երկայնքով։