22 մարտի 2021 - 11:55 AMT
Լիբանանի նախագահն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատված Նաջարյանին

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատված Մարալ Նաջարյանին: Տեղեկությունն այդ մասին հրապարակվել է նախագահի ֆեյսբուքյան էջում։

Նաջարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին իրեն գերությունից ազատելու գործում Լիբանանի ջանքերի համար։ Նա ներկայացրել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամների հետ։

Նաջարյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ Արցախ էր մեկնել անձնական իրերը վերցնելու։ Նաջարյանն ազատ է արձակվել գերությունից մարտի 10-ին։ Նա վերադարձել է Բեյրութ։

Նաջարյանն ազատ է արձակվել Լիբանանի կառավարության, Միջազգային Կարմիր Խաչի, ՌԴ դաշնային խորհրդի նախագահի, Լիբանանի ՀՅԴ կառույցի և մի շարք անհատների հետևողական աշխատանքի շնորհիվ։