Էրդողան․ Շուշիում Ադրբեջանի հետ գործակցության մասին պայմանագիր ենք ստորագրելու

Էրդողան․ Շուշիում Ադրբեջանի հետ գործակցության մասին պայմանագիր ենք ստորագրելու

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիում, ուր նա մտադիր է այցելել, Ադրբեջանի հետ համագործակցության մասին համապարփակ պայմանագիր է ստորագրվելու։

«Ադրբեջան այցի շրջանակում մենք, առաջին հերթին, Ֆիզուլի կայցելենք, հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին կուղևորվենք Շուշի։ Շուշիում երկու երկրի միջև համագործակցության մասին համապարփակ պայմանագիր կստորագրվի»,-հայտարարել է Էրդողանը, գրում է Interfax.az-ը։

Էրդողանի այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ը։

Այցի շրջանակում Էրդողանը հունիսի 15-ին բանակցություններ կվարի Ալիևի հետ Շուշիում, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---