Բեգլարյան. ՀՀ պաշտոնյաները միայն ԱՀ իշխանությունների հետ պետք է համաձայնեցնեն այցերն Արցախ` Բաքուն պետք է համակերպվի![]() 10 դեկտեմբերի 2021 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, արձագանքելով ԱԺ պատգամավորների Արցախ այցելությունից հետո Ադրբեջանի արձագանքին, հայտարարել է, որ ՀՀ իշխանության ցանկացած պաշտոնյա պետք է ազատ լինի և ազատ է Արցախ այցելելու համար։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել էր հանդիպել հայ գործընկերոջ հետ այն պատճառաբանությամբ, թե ՀՀ-ն «սադրիչ գործողությունների է դիմել»՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ են Արցախ այցելել։ Ըստ նրա՝ ցանկացած անձ, հատկապես հայ, Արցախ կարող է այցելել և պետք է այցելի միայն Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելով, տեղեկացնում է «Ա1+»-ը։ «Ադրբեջանի իշխանություններն այդ հարցի հետ որևէ կապ չունեն։ Ադրբեջանը շատ է ջղաձգվում, բայց դա անընդունելի է։ Եթե Ադրբեջանը ցանկանում է հակամարտության կարգավորում, ապա պետք է համակերպվի այդ մտքի հետ»,-ասել է նա։ «Մենք ունենք մեր իրավունքները, մեր ճակատագիրը մեր հայրենիքում որոշելու իրավունք»,-ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |