Արցախի Նորագյուղում մինչև տարեվերջ 60 առանձնատուն կկառուցվի

Արցախի Նորագյուղում մինչև տարեվերջ 60 առանձնատուն կկառուցվի

PanARMENIAN.Net - ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այն բաղկացած կլինի 145 մեկ հարկանի և երկհարկանի բնակելի տներից։

Առաջին փուլում իրականացվում է 90 առանձնատան կառուցում, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ, հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:

Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առաձնատների, համապատասխանաբար, իրականացվելով հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի կառուցման աշխատանքներ։

Թաղամասի կառուցապատման ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից։

Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---