16 հուլիսի 2022 - 12:41 AMT
Երևանի քաղաքապետը դատի է տվել Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դատի է տվել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Պատճառն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է, որը ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով համարվում է վարչական իրավախախտում։

Խախտման համար տուգանք է նախատեսված՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։

Դիմումը վարույթ է ընդունվել։ ‌