Չավուշօղլու․ Լաչինի միջանցքում իրադարձությունները «Հայաստանի համար անկեղծության փորձություն են»

Չավուշօղլու․ Լաչինի միջանցքում իրադարձությունները «Հայաստանի համար անկեղծության փորձություն են»

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը, ասել է, թե Լաչինի միջանցքում «վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են»։

Անկարայում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարվա ամփոփիչ հանդիպմանը նա անդրադարձել է նաև հայ- ադրբեջանական հարաբերություններին, գրում է «Ազատությունը»։

«Թուրքիան, սերտորեն համերաշխ լինելով Ադրբեջանի հետ, շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ադրբեջանական հողերի հարստությունը շահագործելու փորձն անընդունելի է: Ինչպես ցանկացած այլ հարցում, մենք Ադրբեջանի կողքին ենք», - ասել է Չավուշօղլուն:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---