Zangi-ն Հարավային Ամերիկայում Viber-ից առաջ է անցել

Zangi-ն Հարավային Ամերիկայում Viber-ից առաջ է անցել

PanARMENIAN.Net - Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ «Մեքսիկայից մինչև Արգենտինա մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը՝ Whatsapp, Telegram, Messenger, Zangi», ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հայկական հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։

Նա հավելել է, որ այդ տարածաշրջանում Zangi-ն արդեն առաջ է անցել Signal-ից և Viber-ից։

«Մենք աճում ենք նաև Հյուսիսային Ամերիկայում, Արաբական Աշխարհում և Ասիական տարածաշրջանում»,-գրել է Մարտիրոսյանը։

Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Նմանատիպ մեսենջերների շարքում աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող հավելվածն է, որն ապահովում է որակյալ տեսազանգեր, ձայնային զանգեր և ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թ․-ին և 2015 թ․-ից սկսած Zangi մեսենջերը հասանելի է iOS և Android համարկարգերում։

Հայաստանյան ծրագրավորողների ստեղծած «Զանգի» հավելվածը օգտատերերի անհատական տվյալների պաշտպանվածության առումով կարող է մրցել համաշխարհային առաջատարների հետ, իսկ շատ դեպքերում նաև գերազանցել նրանց։ «Զանգիի» միջոցով հնարավոր է իրականցնել տեսա և աուդիո զանգեր, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով և տեսանյութերով․ հետևաբար՝ տվյալների անվտանգության ապահովումն առանցքային նշանակություն ունի։

 Ուշագրավ
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
---