Zangi-ն Հարավային Ամերիկայում Viber-ից առաջ է անցել 6 փետրվարի 2023 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ «Մեքսիկայից մինչև Արգենտինա մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը՝ Whatsapp, Telegram, Messenger, Zangi», ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հայկական հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։ Նա հավելել է, որ այդ տարածաշրջանում Zangi-ն արդեն առաջ է անցել Signal-ից և Viber-ից։ «Մենք աճում ենք նաև Հյուսիսային Ամերիկայում, Արաբական Աշխարհում և Ասիական տարածաշրջանում»,-գրել է Մարտիրոսյանը։ Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Նմանատիպ մեսենջերների շարքում աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող հավելվածն է, որն ապահովում է որակյալ տեսազանգեր, ձայնային զանգեր և ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թ․-ին և 2015 թ․-ից սկսած Zangi մեսենջերը հասանելի է iOS և Android համարկարգերում։ Հայաստանյան ծրագրավորողների ստեղծած «Զանգի» հավելվածը օգտատերերի անհատական տվյալների պաշտպանվածության առումով կարող է մրցել համաշխարհային առաջատարների հետ, իսկ շատ դեպքերում նաև գերազանցել նրանց։ «Զանգիի» միջոցով հնարավոր է իրականցնել տեսա և աուդիո զանգեր, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով և տեսանյութերով․ հետևաբար՝ տվյալների անվտանգության ապահովումն առանցքային նշանակություն ունի։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |