Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում![]() 7 փետրվարի 2023 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում: Նշված ժամանակահատվածում վարկավորվել է կանաչ վարկերի չափանիշներին համապատասխանող ու վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող 123 էլեկտրակայան։ Այս նախագծերի շնորհիվ տարեկան արտադրվում է մոտ 300 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նպաստում է մոտ 120,000 տոննա ածխաթթու գազի արտանետումների ծավալների կրճատմանը: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բանկի կողմից կատարված ներդրումները ամփոփվել են «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում, որտեղ արևային էներգիայի կարևորության ու երկրի համար դրա ռազմավարական նշանակության մասին պատմում է Բանկի կորպորատիվ հաճախորդ, Shtigen Group հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը: Ամերիաբանկը 2022թ.-ին միջազգային առաջատար երեք ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ էլ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Արշավը նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ: ![]() ![]() Նա նշել է, որ կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել «Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |