Փաշինյան․ ԵՄ առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի

Փաշինյան․ ԵՄ առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի։

Փաշինյանին հարցրել են` կար արդյոք այդպիսի օրակարգ՝ ընդգծելով, որ դիտորդների տեղակայումից հետո նշվում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև անհրաժեշտ է նոր պայմանագիր, որը կներառի նաև անվտանգային բաղադրիչը, քանի որ այն այլևս չի համապատասխանում հարաբերությունների այն մակարդակին, որն այսօր ունեն ՀՀ-ն և ԵՄ-ն։

«Այդ թեման եղել է մեր քննարկման հարցերից մեկը: Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ կայացված որոշման համար: Բայց քանի որ Դուք պայմանագրի մասին հիշեցիք, այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք նաև ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի:

Եվ ես կարծում եմ, որ նաև մոնիտորինգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ մենք առաջիկայում հնարավոր է կստորագրենք, երբ կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք՝ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ:

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:

Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ:

Ընթերցեք նաև․ Շոլց․ Գերմանիան կընդլայնի իր մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---