Օգոստոսի 30–ին միջադեպ է տեղի ունեցել Ասկերանում։ Ռուս խաղաղապահները փորձել են անցնել ադրբեջանական կողմ, արցախցիները, կասկածելով, որ բեռնատարով Աղդամի ուղղությամբ գնալու նպատակն ադրբեջանական սննդամթերքը ռուսական մեքենաներով Արցախ անցկացնելն է, թույլ չեն տվել, հայտնում է Factor.am-ը։
Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: