Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, մինչև նոյեմբերի 21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի ևս 6-8 աստիճանով։ Մարզերում առավելագույն ջերմաստիճանը նոյեմբերի 19–ին կգրանցվի Սյունիքի հովիտներում՝ հասնելով +22–ի։
Երևանում նոյեմբերի 18-19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +17, իսկ 20–ի ցերեկային ժամերին՝ +12 աստիճան։