Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը 3-րդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում։ Խումբը 180 միավոր է հավաքել։
Մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդն Իսպանիան է։
Մրցույթի հաղթողը որոշվել է առցանց քվեարկության և ժյուրիի ձայների հանրագումարով ՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի քվեարկությամբ ՀՀ–ներկրորդն հորիզոնականում էր։ Առցանց քվեարկության արդյունքներին միացվել են ժյուրիի կողմից տրված ձայները և Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Yan Girls խումբը ներկայացել է Do It My Way երգով: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Մրցույթին մասնակցել է 16 երկիր: