ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը շարունակում է պահանջված միավորում լինել և Ռուսաստանը հուսով է, որ ՀՀ–ն ժամանակի հետ կվերսկի իր լիարժեք մասնակցությունը կազմակերպությանը։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա–1»–ին հարցազրույցում։
Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը լավ է հայտնի, գրում է ՏԱՍՍ–ը։
«Չենք կարող ամեն ինչում համաձայնվել, քանի որ ՀԱՊԿ–ը պահպանում է իր պահանջվածությունը։ Բոլոր երկրները համերաշխ են այդ դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման հարցում»,–ասել է Պեսկովը։
«Ուստի, մենք հուսով ենք, որ հենց այդ ճանապարհով ենք գնալու հետագայում, և հուսով ենք, որ մեր հայ բարեկամները ևս այնուամենայնիվ ժամանակի հետ կվերսկսեն իրենց մոտեցումը՝ կազմակերպությանն ընդլայնված մասնակցության օգտին»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: