Նավթի արտահանումը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով նվազում է 9 հուլիսի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի ծավալները շարունակում են նվազել։ Դա կապված է արդյունահանման կրճատման հետ «Ազերի–Չիրագ–Գյունեշլի» և մյուս առանցքային նավթահանքերում։ Reuters–ը կանխատեսում է, որ օգոստոսին նվազումը կշարունակվի՝ Ջեյհանով կարտահանվի 17․75 մլն բարել նավթ, իսկ հուլիսին այդ ցուցանիշը կկազմի 19․19 մլն բարել, գրում է Haqqin.az-ը։ Ըստ Reuters–ի հաշվարկների, հաջորդ ամիս ադրբեջանական նավթի ամենաօրյա առաքումը ԲԹՋ նավթամուղով հուլիսի համեմատ կկրճատվի 7․5 տոկոսով։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է Վթարի հետևանքով կա 2 զոհ 600–ով ավելացվել է արտոնյալ պայմաններում էլմեքենաների ներմուծման քվոտան Նախատեսված 7400 էլեկտրամոբիլի քվոտան սպառվել է, Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ ընթացակարգով Շահառուներից չեն պահանջի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք |