Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո կարգ» ազգային շքանշանով

Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո կարգ» ազգային շքանշանով

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի որոշմամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Մուրադ Փափազյանը պարգևատրվել է «Պատվո կարգ» ազգային շքանշանով:

Շքանշանը, որի հեղինակն է Նապոլեոն Բոնապարտը, շնորհվում է 1802թ. մայիսի 9-ից ի վեր՝ Ֆրանսիային առանձնահատուկ ծառայություններ մատուցած զինվորական և քաղաքացիական անձանց, հայտնում է «Ասպարեզը»։

Մինչ օրս այդ շքանշանին արժանացել է մոտ 1 միլիոն մարդ:

2022–ի հուլիսին Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ 19 ամիս անց արգելքը վերացվել է։ Որպես արգելքի պատճառ նշվել էր Փափազյանի մասնակցությունը 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ՀՀ դեսպանության մոտ կազմակերպված ցույցին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---